Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է երկրի դատարանները պաշտպանել հարևանների կենցաղային խնդիրներից: Սեպտեմբերի 13-ի նիստում Ազգային ժողովը համապատասխան ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում:
Ներկայացնելով փաթեթը` արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունները թույլ կտան հստակություն մտցնել հարևանների ընդհանուր գույքի առնչությամբ: Դրանք օրինակելի պատասխաններ են տալիս այն հարցերին, թե ով ինչ իրավունք ունի ընդհանուր պատի կամ ծառերի նկատմամբ, եթե այգու արմատները կամ ճյուղերը հայտնվել են հարևանի հողամասում, թե` արդյոք հարևանն իրավունք ունի ներկել պատը, որը մյուս հարևանը կառուցել է հողամասերի սահմանագծում: Ինչպես նշել է փոխնախարարը, առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը վերաբերում է պարզագույն կենցաղային խնդիրների, սակայն դատավարությունները կարող են ձգձվել ամիսներ, իսկ, հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը, նաև` տարիներ: «Պատասխանելով գոնե հիմնական հարցերին` մենք, դրանով իսկ, կարող ենք զգալիորեն կրճատել նման վեճերի քանակը՚, - նշել է Արթուր Հովհաննիսյանը: Այժմ, նոր փաթեթով օրինագծերում ներառվում են հարևանների գույք, թույլատրվող ներգործություն, ջրօգտագործում, կոյուղաջրերի հեռացում և այլ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումը: