Արմինֆո.Հայաստանում քաղաքական ապաստան խնդրող անձանց հարցերով կզբաղվի առանձին լիազոր մարմին: Սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում ընդունվել են «Քաղաքական ապաստանի մասին՚ օրենքի համապատասխան փոփոխությունները:
Տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի ասելով, կառավարության առաջարկությունը բխում է նոր սահմաանդրության դրույթներից, որի համաձայն, քաղաքական ապաստան տրամադրելու իրավունքը երկրի նախագահից պետք է անցնի լիազոր մարմնին: Իսկ թե որ գերատեսչությունը կզբաղվի այդ հարցով, կորոշի հանրապետության կառավարությունը: Բացի այդ, քաղաքական ապաստան խնդրելու վերաբերյալ դիմումի ուսումնասիրման ժամկետը 10 օրից երկարաձգվում է մինչև 30 օր: Կանոնակարգված են նաև կայացված որոշումների բողոքարկմանն առնչվող դրույթները. եթե այժմ բողոքարկումն ուսումնասիրում է երկրի նախագահը, ապա փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո այդ հարցով կզբաղվեն դատական ատյանները: Վաչե Տերտերյանը նաև հաղորդել է, որ այժմ 1,2 հազար մարդ դիմել է Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար, 2,2 հազարը` հատուկ կարգավիճակ ստանալու, ավելի քան 28 հազարը` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Արմինֆո.«Խաղաղության պլատֆորմի» շուրջ պատմութան վրա կարելի է միայն ծիծաղել, գտնում է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Արմինֆո.Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած «ակտիվիստ» Վահան Մարտիրոսյանի վերջին հայտարարությունն ադրբեջանական հատուկ ծառայությունների գործողությունների հերթական փուլն է, որը միանգամայն կանխատեսելի էր և սպասելի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Մարտիրոսյանի տեսաուղերձին, որում նա քննադատության է ենթարկում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմը»: