Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ստորագրել է Ջոնաթան Լակոտին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակելու մասին հրամանագիր:
Նշենք, որ Լակոտն այդ պաշտոնում կփոխարինի Ժան-Ֆրանսուա Շարպանտյեին, ով այդ պաշտոնն զբաղեցնում էր 2014 թվականից:
Ավելի վաղ, 45-ամյա Լակոտը եղել է Միացյալ Թագավորությունում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական, աշխատել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, Եվրոպայի հարցերի բյուրոյում, Մոնտենեգրոյի և Գերմանիայի Ֆրանսիայի դեսպանատներում: Լակոտը խոսում է անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, էստոներեն, հունգարերեն և սլովակերեն: