Արմինֆո. Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու ընդդիմադիր «Ելք՚ խմբակցության նախաձեռնությանը: Սեպտեմբերի 12-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Եթե «Ելքը՚ որոշել է հանդես գալ նման նախաձեռնությամբ, խնդրեմ, ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է` թե դա որքանով անհրաժեշտ է Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնությանը, քանի որ տեսնում է Հայաստանի ակնհայտ առավելությունները ԵԱՏՄ-ում՚, - հայտարարել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին հայտարարել էր «Ելք՚ դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը` այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում օրենսդրության փոփոխության հետևանքով Հայաստանի վարորդական վկայականով աշխատելն անհնար կլինի: