Արմինֆո.Խիզախություն կլիներ պնդել, որ տարածաշրջանում տեղի են ունենում բացարձակ նոր գործընթացներ, բայց կան նոր զարգացումներ, որոնք պահպանում են բազմամյա գործոնները: Սեպտեմբերի 11-ին Երևանում ընթացող «Անվտանգոթյունը և դիվանագիտությունը լեռնային զարաբաղյան հակամարտույթունում: Նոր փո՞ւլ» խորագրով կլոր սեղանի ընթացքում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը:
Փորձագետը գտնում է, որ ԱՄՆ-ի դերը որպես է ԵԱՀԿ Մինսկի համանախագահի, լուրջ փոփոխությունների չի ենթարկվի: «Հարկ է նշել, որ այսօր բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, շարունակվում են միայն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման փորձերը, կապված վստահության մեխանիզմների ներդրման հետ, առանց որոնց անհնար է առաջընթաց ապահովել բանակցային գործընթացում, որոնց կատարմանը, սակայն, հասկանալի պատճառներով հակադրվում է Ադրբեջանը», - ասել է փորձագետը: Նա հավելել է, որ անցյալ տարի ապրիլին տեղի ունեցած պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում ցույց տվեց, որ կողմերն ընդհուպ մոտեցել են այն «կարմիր գծին», որի հատման դեպքում դժվար կլինի կանխատեսել հետագա զարգացումները:
Քաղաքագետը նաև կարծում է, որ ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունում առաջացել են նոր միտումներ, և խոսքը գնում է ոչ միայն հայ-ռուսական սպառազինության պայմանագրի, այլ նաև պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Հայաստանի փորձերի մասին, ինչի մասին է վկայում նաև ՀՀ պաշտպանության նախարարի Չինաստան կատարած այցը:
Միևնույն ժամանակ, Մինասյանը գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերի հասրակություններում տեղի են ունեցել փոփոխություններ, արձանագրվել են արմատական տրամադրություններ, ինչպես նաև որևէ զիջումների գնալուց հրաժարվելու միտումներ:
Արմինֆո. Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական սադրանքն Ադրբեջանի ներսում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի և ռազմաքական տարաձայնությունների արդյունք է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Արմինֆո. Չնայած Ադրբեջանի դիմադրությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են առաջ մղել վստահության մեխանիզմների կիրառումը: Նախօրեին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտւտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Արմինֆո. Ադրբեջանն այսօր պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման, համոզված է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Արմինֆո. Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համոզված է, որ Հայաստանում լուրջ հետընտրական գործընթացներ չեն լինի: