Արմինֆո. Կոնվերս Բանկը մասնակցել է Արմենիա Էքսպո 2017 ամենամյա ցուցահանդեսին՝ պոտենցիալ և գործող հաճախորդներին ներկայանալով գրավիչ առաջարկներով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մասնավորապես, Բանկի տաղավայրի հյուրերն ու այցելուները տարաբնույթ տեղեկատվություն են ստացել Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հիփոթեքային, էներգախնայողական, ՓՄՁ, ավտոմեքենաների ձեռքբերման և ուսանողներին վարկավորման պայմանների, ինչպես նաև տեղեկություններ «Կոնվերս Քվոտա» և բոնուսային ծառայությունների մասին:
«Մենք հավասարապես կարևորում և գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդի:
Եվ տաղավարում ներկայացված պրոդուկտներն ու ծառայությունները ընտրելիս հաշվի էինք առել ամենատարբեր նախասիրությունների և տարիքի անձանց պահանջները»,-նշում է աղբյուրը:
Անդրադառնալով ներկայացված ծառայություններից մի քանիսի տրամադրման պայմաններին՝ նշվեց, որ «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում բանկը վարկավորում է իրականացնում 9% տարեկան տոկոսադրույքով/ որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը/, իսկ «Ազգային հիփոթեքային ընկերության» ֆինանսավորմամբ՝ 11% տարեկան դրույքաչափով:
Ուսանող հաճախորդների համար գործարկած «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի շրջանակներում Բանկը՝ քարտերով 500 հազ. դրամ և ավելի գումարով անկանխիկ գործարք կատարած ուսանողներին հնարավորություն է ընձեռում Կոնվերս Բանկում ստանալ հիփոթեքային վարկ՝ գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով:
Իսկ ConverseQvota ծառայության շրջանակում հաճախորդին հնարավորություն է տրվում սպասարկման և առևտրի ոլորտներում բանկի գործընկերային ցանցում վարկային քարտով իրականացնել գնումներ ՝ դրանց դիմաց վճարելով աստիճանաբար, առանց տոկոսագումարի կամ միջնորդավճարի:
«Կոնվերս Բանկի տաղավար այցելուների քանակը վկայում էր այն մասին, որ Բանկի առաջարկները պահանջված են ու գրավիչ: Այցելուներն այստեղ ոչ միայն ծանոթացել են Բանկի պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև՝ անհրաժեշտության դեպքում, համապատասխան խորհրդատվություն կամ հարցերի պատասխաններ ստացել Բանկի աշխատակիցներից»,-նշել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): 2017 թվականի հուլիսի 1-ին Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ.դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`34.1 մլրդ.դրամ:
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ին Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկման անդներռայթերն է «Քափիթալ Ինվետթմենթ» ընկերությունը, որը երկրորդային շուկայում հանդես է գալիս որպես թողարկման մարկետ-մեյքեր, իսկ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Արմինֆո. Կոնվերս Բանկը ամփոփել է արագ դրամական փոխանցումների Converse Transfer համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի միջոցով արտասահմանից Converse Transfer համակարգով փոխանցումներ ստացած հաճախորդների համար անցկացված խաղարկությամբ 1 հաճախորդ շահել է երկու անձի համար ուղեգիր ԱՄԷ, 1 հաճախորդ՝ iPhone7: Եվս թվով 11 հաճախորդ դրամային և իրային նվերներ են շահել:
Արմինֆո.Կոնվերս Բանկը օգոստոսի 3-ին ձեռնամուխ է եղել իր թողարկած 1 մլրդ.դրամ ծավալով կորպորատիվ դրամային պարտատոմսերի տեղաբաշխմանը: ԻնչպեսԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000 դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան 10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:
Արմինֆո. Հուլիսի 27-ին՝ հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական և միջազգային փոխանցումներ և այլն: Մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:
Արմինֆո.Կայացավ Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) «Introduction to Trade Finance» ուսուցման ծրագրին մասնակցած և բարձր արդյունքներ ապահովելու համար միջազգային որակավորման անհատական սերտիֆիկատների արժանացած աշխատակիցների պարգևատրման արարողությունը: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Արմինֆո. Կոնվերս Բանկն իր հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback: