Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:
Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
Արմինֆո.Ֆրանսիան շատ է ափսոսում ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման համար: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն դժվարացել է նշել Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ժամկետը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ որոնելն ու գտնելն է, սակայն խնդրի կարգավորման վերջնական լուծումը պետք է գտնեն իրենք` կողմերը: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Արմինֆո. Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժան-Ֆրանսուա Շարպանտիեն չի կասկածում փետրվարի վերջին Փարիզում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներոմ Փարիզի, Լիոնի և Մարսելի հավանական բիզնես գործընկերների հետ հայկական կողմի հանդիպումների արդյունքում բեղմնավոր համագործակցությանը: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 3-ին «Հայաստանում ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» Թվինինգ ծրագրի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներին նվիրված համաժողովի և ծրագրի պաշտոնական փակման արարողության ժամանակ:
Արմինֆո. Ֆրանսիան շատ է կարևորում Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար կապերի զարգացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Հայաստանի և Թուրքիայի գործարարների հանդիպման ընթացքում: Նշենք, որ մայիսի 2-ին Երևանում, ԵՄ և կալիֆորնիական Angel Labs ընկերության ֆինանսական աջակցությամբ,
Արմինֆո. Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի համար, և նաև, ինչու ոչ, Ֆրանսիայի համար, ճիշտ այնպես, ինչպես Եվրամիության և միջազգային հանրության համար, «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով այն հարցին, որ եթե Հայաստանը չարդարացնի եվրոպական ընտանիքի սպասումները, արդյոք դրանից կտուժեն հայ-եվրոպական հարաբերությունները:
Արմինֆո. Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ջանք չի խնայում, որպեսզի դինամիկան ավելի թարմանա, «Ազատությանը» հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ֆրանսիայի գերակայությունների թվում կմնա: Այդ մասին այսօր Երևանում «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Արմինֆո. Ֆրանսիան և Հայաստանն ընտրությունների շեմին են գտնվում, որոնց ելքը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: