Արմինֆո.Հայաստանին դեռ ոչ ոք ավելի լավ պայմաններ չի ներկայացրել համագործակցության համար, ավելի մեծ ներդրումներ, քան Եվրասիական տնտեսական միության երկրները: Լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով «Ելք» ընդդիմադիր դաշինքի նախաձեռնությանը` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին:
«Հնարավոր է, որ մենք արդյունավետ չենք օգտագործում ԵԱՏՄ-ից մեզ ընձեռված հնարավորություններից: Դա 200 միլիոնանոց շուկա է: Անհրաժեշտ է քննարկել արդյունավետ համագործակցության ուղիները, անհնար բան չկա, մենք պետք է ամեն ինչ լավ կշռադատել, այլ ոչ թե տաք գլխով կայացնել որոշումներ», - ասել է Ծառուկյանը:
Նշենք, որ օրերս «Ելք» ընդդիմադիր դաշինքը Հայաստանի Ազգային ժողովին ներկայացրեց «ԵԱՏՆ-ից Հայաստանի դուրս գալու մասին» օրենքի նախագիծը:
Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին և դասախոսներին:
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը հանդես է գալիս՝ որպես մայրցամաքային տնտեսական ինտեգրման միջուկ և ունի այդպիսի կենտրոն դառնալու բոլոր շանսերը, «ԵԱՏՄ դերն ու տեղը բազմաբևեռ աշխարհում» խորագրով կլոր սեղանի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:
Արմինֆո. Այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ԵԱՏՄ ինտեգրումից Հայաստանն օգուտներ չի ստացել, անկեղծ չեն: Այս մասին մարտի 29-ին կայացած «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրեր. պոպուլիզմ և իրականություն» խորագարով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը: