Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում մեկ տարվա իր պաշտոնավարման ընթացքում արդարացրեց իշխող Հանրապետական կուսակցության ակնկալիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի իրականացնել Կառավարության և ՀՀԿ-ի համատեղ ծրագիր:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում արդյոք հնարավոր է Կարապետյանի կրկին նշանակումը վարչապետի պաշտոնում 2018-ի ապրիլին, երբ հանրապետությունն ամբողջությամբ կանցնել խորհրդարանական կառավարմանը, Շարմազանովն ասել է. «ՀՀ կառավարության ներկայիս գործառույթները արմատապես տարբերվում են 2018 թվականի կառավարության ղեկավարի գործառույթներից: Ներկայումս վարչապետը չունի արտաքին քաղաքականության վեկտորի, պաշտպանական քաղաքականության և անվտանգության ռազմավարության իրականացման գործառույթներ, նա ավելի շատ պատասխանատու է ֆինանսական և տնտեսական ու սոցիալական քաղաքականության համար: Իսկ 2018 թվականի ապրիլից վարչապետի առաջնային գործառույթները կներառեն հատկապես այդ ոլորտները»:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական կառավարմանն անցնելուց և նախագահի լիազորությունների ավարտից հետո, 2018 թվականի ապրիլին երկիրը կընտրի նոր վարչապետին, ով, ըստ հիմնական օրենքի, կլինի երկրի ղեկավարը: Չնայած այն բանին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստացել էր իր լիազորությունների լրանալուց հետո չառաջադրվել վարչապետի պաշտոնում, եթե սահմանադրական բարեփոխումներն ըւնդունվեն, իշխանությունների շրջանակներում չեն բացառում հնարավորությունը, որ հենց ինքն էլ 2018-ի ապրիլին գլխավորի կառավարությունը:
Արմինֆո. Այն ժամանակ, երբ հայաստանյան ընդդիմությունը կասկածի տակ է դնում հայկական ծագումով խորհրդային առաջնորդների գործուներությունը, քննարկելով այդ գործիչների անունը կրող փողոցների անվանումների պահպանման նպատակահարմարությունը, ալիևյան ագիտպրոպն էլ է ամբողջ ուժով հարվածի տակ վերցնում նրանց: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: