Արմինֆո. «Վարչապետ Կարեն Կարապետյանն իմ բարեկամն է: Կոռեկտ չէ, երբ բարեկամը բարեկամի մասին կարծիք է հայտնում, սակայն, երբ մենք հանդիպում ենք դեմ առ դեմ, ես նրան ասում թե լավը, թե վատը՚, - «Ծառուկյան՚ դաշինքի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինքն ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի և նրա կաբինետի վերջին տարվա գործունեությունը:
Ընդ որում, Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ Կարապետյանը ձգտում է իրագործել իր կաբինետի ներկայացրած ծրագիրը: Նրա ասելով, Հայաստանի վարչապետի պաշտոնում Կարապետյանի նշանակման օրվանից արդեն կան դրական տեղաշարժեր: «Այսպես, մեկ տարում բանկային վարկերի տոկոսադրույքները 25-30 տոկոսից նվազել են մինչև 10 տոկոս, ավելացել է զբոսաշրջիկների հոսքը դեպի հանրապետություն՚, - հայտարարել է Ծառուկյանը, վերստին ընդգծելով, որ մինչև Հայաստանը չիրագործի «Ծառուկյան՚ դաշինքի նախընտրական ծրագրի 15 դրույթները, երկրում իրական փոփոխություն ակնկալելու հարկ չկա:
Պատասխանելով նախընտրական շրջանում իր խոստացած խոշոր ներդրումների մասին հարցին` Ծառուկյանը հավաստիացրել է, որ ինքը միշտ «արել է ու կանի՚: Նա նաև հավաստիացրել է, որ վիրավորված չէ ժողովրդից այն բանի համար, որ իր դաշինքը բացարձակ մեծամասնություն չստացավ խորհրդարանական ընտրությունների արդյունքում և «պատրաստ է ամեն ինչ անել հանուն երկրի բարգավաճման՚:
Արմինֆո. 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածություն առաջադրելու առանձնաշնորհը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատկանում է կառավարող ՀՀԿ-ին , որը բացարձակ մեծամասնություն ունի Ազգային ժողովում, և հենց որ ՀՀԿ-ն հայտնի իր դիրոքրոոշումը նախարարների կաբինետի ապագա ղեկավարի թեկնածության վերաբերյալ, «Ծառուկյան՚ դաշինքը կհրապարակի իր տեսանկյունն այդ առնչությամբ: Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ծառուկյան՚ դաշինքի ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը:
Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վստահում է Հայաստանի բնակչության միայն 10%-ը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Արմինֆո.Հայտնի է Հայաստանի կոռուպցիոն խորհրդի նոր կազմը, որը կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: