Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 13:45
Մարիաննա Մկրտչյան

Ալիևը ներում է շնորհել ինքնասպանության փորձ կատարած բլոգեր Լապշինին

Ալիևը ներում է շնորհել ինքնասպանության փորձ կատարած բլոգեր Լապշինին

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ազերթաջը՚` վկայակոչելով նախագահի օգնական Ալի Գասանովին: Վերջինի հավաստմամբ, Լապշինն ազատվել է Ադրբեջանում պատժի հետագա կրումից և, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կարտահանձնվի Իսրայել: Գասանովի ասելով, Լապշինի ազատման և արտահանձնման հարցը վաղուց էր քննարկվում երկու պետությունների համապաատսխան մարմինների միջև:

 

Նա նաև հաղորդել է, որ նախօրեին Լապշինն ինքնասպանության փորձ է կատարել կալանավայրում, քանի որ Իսրայելի պաշտոնական անձինք ձգձգում էին նրա արտահանձնման ընթացակարգը: Լապշինին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել, և այժմ նա բուժումը շարունակում է բժիշկնեի վերահսկողության ներքո: Գասանովի հավաստմամբ, Լապշինի արտահանձնման հարցով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանությունը:

 

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր  Լապշինն Ադրբեջանում երեք տրավա ազատազրկման էր դատապարտվել: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ միջագգային հետախուզում էին հայտարարել` Արցախ այցելելուց հետո: Լապշինին ձերբակալել էին Բելառուսում և արտահանձնել  Բաքու:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5534

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի