Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2017 14:49
Նաիրա Բադալյան

Վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ

Վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ

Արմինֆո.Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, անդրադառնալով խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները։ Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»։


Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը: Հանձնարարվել է ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։


«Ռեսուրսն իրականում նվազել է: Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,-նշել է վարչապետը:-

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1976

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի