Արմինֆո. Երևանն ու Սանկտ Պետերբուրգն ընդլայնում են համագործակցությունը կրթության և բժշկության ոլորտում: Սանկտ Պետերբուրգի վարչակազմի հաղորդման համաձայն, համապատասխան համաձայնագրեր են ստորագրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում, որն իրականացվել է այդ քաղաքում Երևանի օրերի շրջանակում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և Մարգարյանը քննարկել են երկկողմ բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդման հարցեր:
Հաղորդագրության համաձայն, համագործակցության շուրջ համաձայնագրեր են ստորագրվել Սանկտ Պետերբուրգի մանկական քաղաքային հիվանդանոցի և Երևանի <<Սուրբ Աստվամայր>> ԲԿ-ի, Սանկտ Պետերբուրգի Ռաուխֆուսի անվան մանկական հիվանդանոցի և <<Սուրբ Աստվամայր>> ԲԿ, Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատան և Երևանի <<Գրիգոր Նարեկացի> բժշկական կենտրոնի, Սանկտ Պետեբուրգի Ռիմսկի Կորսակովի երաժշտական ուսումնարանի և Երևանի Սպենդիարյանի անվան հատուկ երաժշտական դպրոցի, Սանկտ Պետերբուրգի թիվ 489 հանրակրթական դպրոցի և Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի, Սանկտ Պետերբուրգի Մայակովսկու անվան կենտրոնական քաղաքային գրադարանի և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի միջև:
Արմինֆո.Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:
Արմինֆո.Միջոցառումը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անկախության և պետականության 26-ամյակին, տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում:
Արմինֆո. Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կընթանան Երևանի օրեր