Արմինֆո. Վրաստանում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների համաձայն, սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: <<Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում>>, - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Հայաստանից Ռուսաստան ուղևորվող Setra մակնիշի ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային: Mercedes-ի վարորդն ու ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի 11 ուղևորներ դիմել են բուժօգնության: Ավտոբուսը գրանցված է Երևանի բնակչի անունով: Ըստ նախնական տվյալների, ՃՏՊ մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել:
Արմինֆո.Օգոստոսի 22-ին՝ ժամը 08:19-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vitoե մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
Արմինֆո. Օգոստոսի 11-ին, ժամը 05:43-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արմինֆո. Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել՝ ՊՆ «Կամազի» մասնակցությամբ: Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Այս տեղեկատվությունն ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: