Արմինֆո.Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում: Սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
Ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100 տոկոսը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30 000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի ևս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողը հանձնելուց հետո՝ երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է:
Ընկերությունն այս տարի ևս շարունակել է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Նշենք, որ ծրագրի շրջանակներում ընկերության հետ համագործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին կազմում է 453:
Արմինֆո. Մարտի 22-ին տեղի ունեցավ The World-Spirits Award-ի՝ ամենահեղինակավոր մասնագիտական մրցանակներից մեկի եզրափակիչ փուլ անցածների պարգևատրման արարողությունը: ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ: Հատուկ ճանաչման արժանացավ ARARAT «Անի»-ն:
Արմինֆո. Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրներից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:
Արմինֆո.Հին ժամանակներից ի վեր մարդիկ բարձրացնում էին գավաթները հավերժ արժեքների՝ սիրո, ընկերության, ընտանիքի ու բարգավաճման համար։ Գեղեցիկ ու խորիմաստ կենաց ասելը յուրօրինակ մի արվեստ է, որում արտացոլվում են եւ՛ մշակութային առանձնահատկությունները, եւ՛ ժամանակակից միտումները, եւ՛ ժողովրդական իմաստությունը։ Կենաց ասելու իրական վարպետությունը առանձնահատուկ փոխաբերություններ գտնելու եւ բոլորին ծանոթ զգացմունքները նորովի ձոնագրելու մեջ է։