Արմինֆո. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համոզված է, որ իր երկրի անդամակցումը Եվրամիությանը համապատասխանում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերին:
<<Վրաստանի նպատակը Եվրամիությանն անդամակցելն է, և ես կարծում եմ, դա համապատասխանում է, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի շահերին: Վրաստանը հարգում է իր հարևանների շահերը, և մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հարգեն մեր շահերը: Հզոր եվրոպական Վրաստանը բխում է ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Ռուսաստանի շահերից>>, - հայտարարել է Վրաստանի ղեկավարը haqqin.az-ին` Կրինիցայի համաժողովի հարթակներում:
Նա ընդսմին համոզմունք է հայտնել, որ Վրաստանը պարտադիր կդառնա ընդհանուր Եվրոպայի մաս: <<Դրանում համոզված եմ: Վրացի ժողովուրդը ցանկանում է լինել իր պատմական գործընկերների թվում>>, - հավելել է Մարգվելաշվիլին: