Արմինֆո. Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում մեկնարկեում է «Մշակույթի վերածնունդ» խորագրով արվեստի և արհեստի համահայկական փառատոնը: «Փառատոնի նպատակը տուրիզմի ոլորտի մի շարք հասարակական-քաղաքական հարցերի և համայնքային զբոսաշրջության զարգացումն է:
Զբոսաշրջության այս տեսակը գրավում է զբոսաշրջիկներին դեպի գյուղական համայնքներ, ապահովելով տնտեսական ակտիվություն և հնարավորություն տալով համայնքներին զարգացնել իրենց ներուժը, բացելով նոր հնարավորություններ», - սեպտեմբերի 5-ին Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն հայկական գորգերի, դեկորատիվ արվեստների և արհեստների, կավագործության, խոհանոցային և այլ նմուշներ: «Այս փառատոնը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի մարզերի և Արցախի մշակույթը, երգը, պարը, ազգային նվագարանները, ինչպես նաև տարածաշրջանի տուրիստական ներուժը: Ինչպես նաև նպատակային աջակցություն կցուցաբերվի հայրենադարձներին, նրանք հնարավորություն կունենան է ցույց տալ, իրենց աշխատանքը, փոխանակել փորձը և վաճառել իրենց աշխատանքները», - ասել է Մշակույթի և զբոսաշրջության խրախուսման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը իր հերթին նշել է, որ ավելի վաղ Դիլիջանը հայտնի էր որպես զբոսաշրջային քաղաք: Նման փառատոների շնորհիվ զբոսաշրջային սեզոնը կրկին ակտիվանում է:
Նշենք, որ փառատոնը կազմակերպել են` «Մեդիա Օնիքս» ընկերությունը, Մշակույթի և զբոսաշրջության խրախուսման հիմնադրամը, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի օժանդակությամբ: