Արմինֆո. Ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի ԶՈՒ չմասնակցելու հարցում: Լրագրողներին այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել, թե կմասնակցի ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2017 զորավարժություններին», - նշել է փոխնախարարը: Նրա ասելով, գերբնական ոչինչ չկա, որ հայկական կողմը չի մասնակցում այդ զորավարժություններին, դա առօրյա գործընթաց է: Նրա ասելով, բոլոր պետությունների, այդ թվում Հայաստանի ԶՈՒ գործունեություն են իրականացնում գործողությունների ծրագրի համաձայն, որը կարող է փոփոխության ենթարկվել` ելնելով այս կամ այն գործոնւց կամ խնդրից, որոնք դրվում են զինված ուժերի առջև:
Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք դա պայմանավորված է այդ զորավարժություններին Ադրեբջանի մասնակցությամբ կամ Հայաստանի ՀԱՊԿ անդամությամբ, Զաքարյանը նշել է, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հաայստանը 1992 թվականից ի վեր ՀԱՊԿ համակարգում է: «Հարցն այն չէ, թե զորավարժությունները մեզ համար կարևոր են կամ ոչ: Մենք փոխգործակցել ենք և կշարունակենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Մենք նաև ՀԱՊԿ լիարժեք անդամ ենք և անվտանգության գլխավոր հովանոցը տեսնում ենք համակարգի շրջանակում: Մեր համագործակցության մնացած բոլոր խնդիրները դուք միշտ փորձում եք բաժանել սևի ու սպիտակի` թեև դա այդպես չէ: Թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունը նույնպես ոչ մի կերպ չի ազդել հայկական կողմի որոշման վրա», - նշել է փոխնախարարը: Նրա ասելով, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն այնպիսի ռազմաքաղաքական բաղադրիչ ունենալն է, որի միջոցով հնարավոր լինի հասնել տարածաշրջանում քաղաքական և ռազմաքաղաքական հաշվեկշռի: Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը այսօր ոչինչ չի կորցնում այդ զորավարժություններին չմասնակցելուց:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենավերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում ընթացքող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին: Ուշագրավ է, որ Հայաստանը համաձայնություն էր տվել մասնակցելու ՆԱՏՕ զորավարժություններին, ինչի մասին հայտարարել էին նաև հանրապետության Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները: Ընդ որում, զորավարժություններին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելն անակնկալ էր ընդունող կողմի համար, ինչի մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գեորգի Կաջարավան: Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ, Վրաստանը, Բուլղարիան, Ուկրաինան Ադրբեջանն ու Ռումինիան:
Արմինֆո.Սեպտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում և Աստրախանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին և «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը: