Արմինֆո.Ախուրյանի ջրամբարում ձկների զանգվածային անկում է սկսվել: Պատճառը ջրի արագ բաց թողումն է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է ականատեսը` ՀիսուՍ Քրիստոսի Հարության ուղղափառ եկեղեցու ավագ երեց Ալեքսանդր Շկարբանենկոն: Իր հաղորդումը նա հիմնավորել է լուսանկարներվ և տեսանյութով: Սոցցանցերում իր էջում նա գրել է. «SOS, ձկների զանգվածային անկում Ախուրյանի ջրամբարում: Հարկավոր է գործարկել բնության պահպանություն»:
Բնապահպանության նախարարությունում, ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցման, խոստացել են օպերատիվ արձագանքել միջադեպին, չնայած այն հանգամանքին, որ Ախուրյանի ջրամբարը Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում է, որը ներառված է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքում: