Արմինֆո. Այսօր ժամը 11:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1998 թվականին ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Արմինֆո. The Armenian compulsory serviceman received a gunshot fatal wound.