Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման հնարավոր անցկացման վերաբերյալ` օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի գնդակոծության առնչությամբ:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենօրյա ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին առնչվող հարցին: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ միջադեպի վերաբերյալ իրենց խոսքը պետք է ասեն փորձագետները` տեղում ուսումնասիրելով հագնամանքները: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրումների կամ բարդացումների շրջանում կողմերին կոչ է արել կշռադատված մոտեցում դրսևորել, որի նպատակն է ոչ թե իրավիճակի թեժացումն ու լարումը, այլ տեղաշարժը դեպի քաղաքական կարգավորում:
Նշենք, որ այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ հերթական դիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել: Այդ մասին twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հետագայում այդ տեղեկատվությունը հաստատել է նաև Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, թե հայ-ադրբեջանական սահմանին հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Արմինֆո.«Այսօր Արևելյան գործընկերության վեց երկրներից չորսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են խախտվել գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բուդապեշտում Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից հնչած կրակոցներն ուղղված են ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը նպատակաուղղված Վիեննայի և Պետերբուրգի փաստաթղթերի: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է արձագանքել այսօր հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, տեղի է ունեցել հերթական դիտարկումը: