Արմինֆո.«Այսօր Արևելյան գործընկերության վեց երկրներից չորսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են խախտվել գոյություն ունեցող հակամարտությունների պատճառով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Բուդապեշտում Վիշեգրադյան խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ընդ որում, ադրբեջանցի դիվանագետը համոզմունք է հայտնել, որ միջազգային իրավունքի սկզբունքների շարունակվող խախտման հետևանքների վերացման տեսակետից, ինչպես նաև հակամարտության կարգավորման համատեքստում սխալ մեկնաբանությունը և կանոնների ընտրովի կիրառությունը խախտում է Եվրոպայի կառուցվածքը, որը հիմմված է սկզբունքների և օրենքների վրա: Մամեդյարովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է Արևելյան գործընկերության մեկ այլ անդամի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուժ կիրառելու» և «Ադրբեջանի տարածքի 1/5 զավթելու» համար: «Հայաստանի զինված ուժերի ապօրինի առկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում մնում է հակամարտության գոտում բռնության հիմնական պատճառը և հակամարտության քաղաքական կարգավորման գլխավոր խոչընդոտն է», - եզրափակել է Մամեդյարովը:
Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից հնչած կրակոցներն ուղղված են ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը նպատակաուղղված Վիեննայի և Պետերբուրգի փաստաթղթերի: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է արձագանքել այսօր հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, տեղի է ունեցել հերթական դիտարկումը: