Արմինֆո. Օգոստոսի 30-ին «Դիլիջանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք. Ժամը 17:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասե մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի ներքին հատվածում` համայնքային աղբավայրի մոտակայքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի պատճառվել:
Այրվել է մոտավորապես 1 հա խոտածածք տարածք: Նույն ժամի սահմաններում հրդեհ է բռնկվել «Գոշ տեղամասե մասնաճյուղի թիվ 2 պահաբաժնին կից համայնքային տարածքում, որը նույնպես տեղայնացվել և մարվել է: Կրակն անտառի տարածք չի թափանցել:
«Խոսրովի անտառե պետական արգելոցի այրված հատվածներում դեռևս առկա են ծխացող օջախներ: Արգելոցի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների կողմից իրականացվում են օջախների չեզոքացման աշխատանքներ և սահմանված է շուրջօրյա հսկողություն:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում հրդեհների բռնկման դեպքեր չեն արձանագրվել:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված հսկողություն, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Արմինֆո.: Օգոստոսի 29-ին «Սևանե ազգային պարկե ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
Արմինֆո. Օգոստոսի 29-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային, բնապահպանական հարցերով պատասխանատուները, ՀՀ բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ:
Արմինֆո.Հերթական անտառային հրդեհը Հայաստանում. երեկվանից այրվում է Սյունիքի մարզում գտնվող «Խուստուփ» արգելավայրը:
Արմինֆո."Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են