Արմինֆո.Սեպտեմբերի 20-ին հայկական խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, կմեկնի Բաքու՝ մասնակցելու «Եվրանեսթի» աշնանային նստաշրջանին:
ԱրմԻնֆո-ի տեղեկատվության համաձայն՝ «ջենթլմենական համաձայնություն» է ձեռքբերվել այն մասին, որ նստաշրջանի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը չի քննարկվի: Սակայն, հայկական պատվիրակության ներկայացուցիչները մտադիր են նստաշրջանի ընթացքում բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմանը, ժողովրդավարական նորմերի համատարած խախտմանը վերաբերող հարցեր: