Արմինֆո.Հայաստանը և Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տարվա նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում կստորագրեն ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էԿովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Փաստաթուղթը պատրաստ է ստորագրման, մնացել են միայն տեխնիկական պահեր: Երևանի և Բրյուսելի միջև ներկայումս չկան քաղաքկան տարաձայնություներ, և ամենայն հավանականությամբ, նոյեմբերին փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարել էին Հայաստան-ԵՄ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Մարտի 21-ին Երևանում Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են համընդգրկուն և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիր:
Դեռ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: 2016 թվականի հունվարին կայացել էր բանակցությունների առաջին փուլը:
Արմինֆո. Հայաստանում տարբեր պետությունների դեսպաններ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս այս կամ այն հարցի առնչությամբ հայտարարություններով, և դրանք դիվանագիտական էթիկայի տեսակետից տարբեր են լինում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ ԱՄՆ ցանկանում է Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ:
Արմինֆո. «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպումն ընդամենը փաստի հավաստումն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Բավականին ցուցադրական է այն փաստը, որ Ադրբեջանը չհրաժարվեց հանդիպումից, չնայած իրավիճակի սրմանը սահմանի վրա: Հակամարտության սրումն Ադրբեջանի մարտավարությունն է: