Արմինֆո."Խոսրովի անտառ" պետական արգելոցի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:
Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են: Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված: Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից:
Ավելի վաղ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին հաղորդել էր, որ ՄԱԿ Զարգացման ծրագիրը 1 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին` հրդեհի պատճառած վնասը վերականգնելու համար: Արգելոցի 1600 հա տարածքից վնասվել է 250 հա: Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ վնասի չափը կճշտվի մի քանի աղբյուրների տվյալների համադրումից հետո, հավաստիացնելով, որ ոչինչ չի թաքցվի: Մինչդեռ անկախ փորձագետները պնդում են, որ իրականում այրվել է շուրջ 2,5 հա անտառածածկ տարածք:
Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառե պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառե պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: