Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
«Օգոստոսի 28-ից ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը»,- ասել է Հոգլանդը:
Նշենք, որ նա ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: