Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խումբը տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ նոր բանաձևի անհրաժեշտություն չի տեսնում: Մարտի 27-ին Երևանում մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ նոր բանաձևի ընդունման հավանականությանն առնչվող հարցին:
Արմինֆո.ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը համաձայն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը փակուղում է:
Արմինֆո. «Տարածաշրջան այցի ընթացքում մեր ուղերձը Բաքվին ու Երևանին ապրիլյան ողբերգական իրադարձությունների տարելիցը բանակցությունների սեղանի շուրջ դիմավորելն է», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի հնամանախագահ Ռիչարդ Հոգլանդը` մարտի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: