Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան աշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակում, այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել նաև 2012 թվականի դեկտեմբերին:
Արմինֆո. Սեպտեմբեր 20-ին սպորտային մեդիաֆորումին մասնակցելու համար Աշգաբադ ժամանած մարզական լրագրության կազմակերպությունների ղեկավարները և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները մասնակցել են Ղրղզստանում կայացած Քոչվորների II համաշխարհային խաղերում աչքի ընկած թուրքմեն մարզիկների մեծարման արարողությանը: