Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վստահում է Հայաստանի բնակչության միայն 10%-ը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով, այդ մասին են վկայում Հայաստանի 5,5 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները: «Հարցման արդյունքները վկայում են, որ մեր քաղաքացիների մեծ մասը վստահում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա վայելում է քաղաքացիների 60 %-ի վստահությունը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է՝ հարցվածների 20%: Եվ միայն հարցվածների 10 %-ն է վստահում Սարգսյանին»,- ասել է սոցիոլոգը: