Արմինֆո. Հայաստանում իրանական մշակույթի կենտրոնը մտադիր է մոտ ժամանակներս հրատարակել Ղուրանի նորացված հայերեն թարգմանությունը, հայտնել է ՀՀ-ում Իրանի մշակութային ատաշե Մաջին Մոշքին:
«Մշակութային կենտրոնը պատվիրել է Ղուրանի հայերեն թարգմանությունը երկու տարի առաջ, և գրքի կեսն արդեն թարգմանված է»,- հայտնում է իրանական Abna24-ը:
Մոշքին նշել է, որ նախկինում արված հայերեն թարգմանությունները հեռու են իդեալական լինելուց:
Թարգմանությունը հասանելի կլինի Իրանի մշակութային կենտրոնի և Երևանի Կապույտ մզկիթի կայքերում։