Արմինֆո.Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել է 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:
Արմինֆո. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը: Այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը` օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արմինֆո.Օգոստոսի 15-ի, ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: