Արմինֆո. Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառե եռամսյա միջոցառումների
ծրագրի երեք այն հիմնական փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մայրաքաղաքում, ինչպես նաև հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները:
Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրիե գործարանը, «Գյումրիե և «Ալեքսանդրապոլե գործարանները, «Կոտայքե գարեջրի գործարանը, «Beer Academiaե գարեջրի գործարան- ռեստորանը, «Յանկիե փաբ-գարեջրատունը, «Karloffե չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerManiaե գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են առանձին տաղավարներով «Ալավերդիե և «Դիլիջանե գարեջրի գործարանները, «Wild Westե և «Barelե փաբ-գարեջրատները:Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգան «Aleksandrapolե բենդը, DJ Leo-ն)։ Միջոցառման շրջանակում կանցկացվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր և մրցույթներ: