Արմինֆո. ԱՄՆ-ում ավարտվեց Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարը: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ և հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մեր շախմատիստն իր ակտիվում գրանցեց 24.5 միավոր և միանգամից 3 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Կարյակինից: 21.5 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Հիկարու Նակամուրան: Մրցաշարում հանդես եկող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը 16 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը: