Արմինֆո. Լևոն Արոնյանը 12 միավորով միանձնյա գլխավորում է Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարային աղյուսակը:
Երեկ կայացան արագ շախմատի մրցաշարի 7-9-րդ տուրերը: 7-րդ տուրում Արոնյանը հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինի նկատմամբ, 8-րդ տուրում հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ 9-րդ տուրում ուժեղ գտնվեց Դոմինգես Պերես Լենիերից: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան վաստակել են 11-ական միավոր: Մրցաշարում անհաջող է հանդես գալիս աշխարհի 13-րդ չեմպիոն, 54-ամյա Գարրի Կասպարովը, ով 7 միավորով կիսում է 8-10-րդ հորիզոնականները: Օգոստոսի 17-ին և 18-ին տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը: