Արմինֆո.Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «Լալվարե անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:
Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով:
Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:
Ժամը 23:45-ին Սանահինի կայարանից դեպքի վայր է մեկնել հրշեջ-գնացք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին: Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք: