Արմինֆո.Օգոստոսի 15-ին Հայաստանում գրանցվել է արդեն երկրորդ երկրաշարժը: Ժամը 09:21-ին 2.8 մագնիտուդի երկրաշարժ է գրանցվել Ամասիայից 10 կմ դեպի հարավ-արևելք: 4 բալլ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել Գյումրիում և Զույգաղբյուր գյուղում:
Ավելի վաղ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ տեղական ժամանակով ժամը 07:51-ին (Գրինվիչի ժամանակով` 03:51-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ամասիա քաղաքից 8 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Սստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: