Արմինֆո. Օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, ռուսական «ԻԼ-76»-ը 08:50-ին իրականացրել է առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 19.20-ին, ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` Հայաստանի լեռներում աննախադեպ մասշտաբներ ստացած հրդեհների մարման գործողությանը մասնակցելու համար: Ռուսաստանցի գործընկերներին օգնության հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԻՆ ղեկավարությունը: Որոշ տվյալների համաձայն, Վայոց ձորում այրվում է 700 հա գիհուտ Արտավան գյուղի մերձակայքում և ավելի քան 1000 հա Խոսրովի արգելոցում: Հրդեհներն կսվել են օգոստոսի 10-ին շոգ եղանակի պատճառով և քամու հետևանքով արագ տարածվել են բարդ ռելիեֆային տարածքներում: Հայաստանի ԱԻՆ սեփական ուժերով հրդեհը մարելու փորձերն առայժ հաջողությամբ չեն պսակվել` չափազանց սահմաանփակ տեխնիկական հնարավորությունների պատճառով: