Արմինֆո. Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` Հայաստանի լեռներում աննախադեպ մասշտաբներ ստացած հրդեհների մարման գործողությանը մասնակցելու համար: Ռուսաստանցի գործընկերներին օգնության հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԻՆ ղեկավարությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին: Այս պահին հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում: Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:
Որոշ տվյալների համաձայն, այժմ Վայոց ձորում այրվում է 700 հա գիհուտ Արտավան գյուղի մերձակայքում և ավելի քան 1000 հա Խոսրովի արգելոցում: Հրդեհներն կսվել են օգոստոսի 10-ին շոգ եղանակի պատճառով և քամու հետևանքով արագ տարածվել են բարդ ռելիեֆային տարածքներում: Հայաստանի ԱԻՆ սեփական ուժերով հրդեհը մարելու փորձերն առայժ հաջողությամբ չեն պսակվել` չափազանց սահմաանփակ տեխնիկական հնարավորությունների պատճառով: