Արմինֆո.ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում խնդրել է քննարկել հաջորդ նիստը հոկտեմբերի 30-31-ից հոկտեմբերի 24-25-ին տեղափոխելու հնարավորությունը: «ՌԻԱ-Նովոստիի» հաղորդման համաձայն, ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը համաձայնել է քննարկել նման հնարավորությունը: Հարցը կհանձնարարվի հանձնաժողովին:
Մեդվեդևը գլխավորում է ՌԴ պատվիրակությունն Աստանայի հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները քննարկում են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ընդլայնման գլխավոր խնդիրները: Առաջնային ուշադրություն կհատկացվի ճյուղային համագործակցության զարգացմանը, այդ թվում` միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանն ու համակարգված տրանսպորտային քաղաքականության իրագործմանն ուղղված միջոցներին:
ԵԱՏՄ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա 2015 թվականի հունվարի 1-ից գործող ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: