Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:
Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
2016 թ. Հայաստանի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է $1 335 540 701՝ 2015 թ. համեմատ ավելանալով 6,19%-ով ($77 886 481): Ռուսաստանի արտահանումը Հայաստան 2016 թ. կազմել է $957 253 242՝ 2015 թ. համեմատ նվազելով 8,82%-ով: Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2016 թ. կազմել է $378 287 459՝ 2015 թ. համեմատ ավելանալով 82,01%-ով ($170 448 203):