Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: