Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մտադիր է 2018 թվականին արմատական բարեփոխումներ իրակաանցնել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում:
Ինչպես հատուկ ստեղծված համակարգող խմբի նիստում հաղորդել է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, նախատեսվում է բարեփոխումներն իրականցնել այնպես, որ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը չբարձրանա: Ընդ որում, նախատեսվում է թարմացնել ողջ տրանսպորտային պարկը, շահագործումից հանել միկրոավտոբուսները և դրանք փոխարինել տարբեր չափերի ավտոբուսներով: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հասարակական տրանսպորտը կգտնվի մասնավոր հատվածի ձեռքում:
Քաղաքապետարանը մտադիր է թարմացնել նաև տրոլեյբուսների պարկը: Կներդրվի էլեկտրոնային տոմսերի համակարգ: