Արմինֆո. Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են Վայոց ձորի անտառների չկանխամտածված հրկիզման համար մեղավորին: Պարզվել է, որ դա ՀԷՑ 43-ամյա աշխատակից Կարեն Հակոբյանն է:
Հրդեհի տեղայնացման աշխատանքներն օգոստոսի 11-ին շարունակվել են: Վնասի վերջնական չափերն առայժմ չեն հաշվարկվել: Օգոստոսի 11-ի ժամը 18:00-ի դրությամբ, այրվել է շուրջ 500 հա անտառապատ տարածք, վնաս է պատճառվել ոչ միայն շրջակա միջավայրին, այլև` մարզի էներգետիկ համակարգին, այրվել է 10 էլեկտրական սյուն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության, այլև Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Բնապահպանության նախարարության, Գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումները, տեղական իշխանության և մասնավոր հատվածի, մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ: