Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 19:35
Տաթևիկ Շահունյան

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում ՀՀ քաղաքացուն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում ՀՀ քաղաքացուն աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

 

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման, ում հաջողվել է վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

 

Մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հանձնարարությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

 

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում: Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչև 2017թ. մայիսի 7-ը նրան պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարևան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1808

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի