Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 11:32
Նաիրա Բադալյան

Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՊՆ զինծառայողներ, ռազմաօդային ուժերի ուղղաթիռ, ոստիկանական ուժեր և «Լիդիան Արմենիայի» 2 ջրատար

Վայոց ձորում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՊՆ զինծառայողներ, ռազմաօդային ուժերի ուղղաթիռ, ոստիկանական ուժեր և «Լիդիան Արմենիայի» 2 ջրատար

Արմինֆո.Շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները Վայոց ձորի անտառային տարածքներում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, 4 մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրշեջ-փրկարարական ջոկատի 3 օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է 25 հա  խոտածածկ տարածք և 4 հա անտառային տարածք: 

 

Ժամը 20:00-ին հրդեհի վայրից օգնություն են պահանջել: Դեպքի վայր են մեկնել 2 օպերատիվ խումբ՝ 7 հրշեջ-փրկարարով և 3 մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին դեպքի վայրից հայտնել են են, որ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ և 4,5 հա անտառածածկ տարածք։ ՓԾ տնօրենի կարգադրությամբ՝ դեպքի վայր է մեկնել ևս 5 մարտական հաշվարկ: Ժամը 00:50-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվել անտառտնտեսության՝ 40, բնապահպանության պետական տեսչության՝ 3, ոստիկանության Վայքի բաժնի՝ 35, Եղեգնաձորի բաժնի՝ 27, Ջերմուկի բաժնի՝ 11, մարզպետարանի՝ 20 աշխատակիցներ և Արտավան գյուղի բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակում է «Լիդիան Արմենիա» ընկերության 2 ջրատար (ԿամԱԶ)։

Ժամը 06:25-ի դրությամբ՝ այրվում էր 230 հա խոտածածկ և անտառային տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Դեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը: 

Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից: Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլ. սյուն և հոսանքազրվել Արտավան գյուղը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5763

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի