Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017 11:04
Նաիրա Բադալյան

Մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին

Արմինֆո. Օգոստոսի 11-ին, ժամը 05:43-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Արծվի թևեր» կոչվող տարածքում, «Toyota Land Cruiser» մակնիշի 470 UO 01 պետհամարանիշով (վարորդ՝ 1962 թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Պ.-ը  դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով, իսկ փրկարարներն ուղևոր՝ 1941 թ. ծնված Պ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Պ.-ը մահացել է, իսկ Պ. Պ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9555

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի