Արմինֆո. Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ համագործակցության խորացմամբ և այդ հարցրում երբեք երկրներ հետ հարաբերություններ չի կառուցել` նայելով մյուսներին: Օգոստոսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ` մեկնաբանելով ԻԻՀ վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնամուտի արարողությանը ՀՀ նախագահի ներկայության հնարավոր բացասական հետևանքները Հայաստանի, որի ընթացքում հնչել են հակաամերիկյան ելույթներ:
Փոխարտագործնախարարի ասելով, ԻԻՀ հետ լավ հարաբերությունները և դրանց զարգացումը չեն վնասում հայ-ամերիկյան հարաբերություններին: «Նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանն Արևմուտքի խստագույն պատժամիջոցների տակ էր, ԱՄՆ ըմբռնումով էր վերաբերվում ԻԻՀ հետ Հայաստանի բարեկամական հարաբերություննեիրն: Եվ եթե երկիրն ազնիվ է իր արտաքին քաղաքականությունում, մի տեղ մի բան չի ասում, մեկ այլ տեղ` ուրիշ բան, ապա ամեն ինչ պետք է նորմալ լինի», - նշել է Քոչարյանը: