Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցրել է Արտակ Ղազարյանը, ով օրերս ազատվել է՝ իր դիմումի համաձայն: ԶԼՄ-ների համաձայն, Ղազարյանը մտադիր է աշխատանքի անցնել արտասահմանյան երկրներից մեկում:
Հովհաննես Սահակյանը ծնվել է 1977թվականին: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009-2017 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գլխավորել է պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Հանդիսանում է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: