Արմինֆո. Մնալով ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում՝ Հայաստանն ունի ԵՄ, ՆԱՏՕ-ի և նույնիսկ Իրանի հետ հիանալի հարաբերություններ պահպանելու բոլոր շանսերը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Չեմ կարծում, թե ոչ մեծ երկրի քաղաքականությունում նման ուղեգիծը կարող է ԱՄՆ և ՌԴ միջև նոր տարաձայնությունների հանգեցնել՝ հատկապես հաշվի առնելով, որ հիմնականում նրանք արդեն կենտրոնացած են ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Նման պայմաններում Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու բոլոր կոչերը բացարձակապես իմաստազուրկ են: Հայաստանն, ընդհակառակը, կարող է թեկուզ փոքր-ինչ մերձեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները՝ զգալիորեն բարձրացնելով իր աշխարհաքաղաքական գործառնությունների մակարդակը»,- նշել է նա:
Վերլուծաբանը նշել է Մոսկվայի հետ հարաբերությունները հորիզոնական մակարդակ տեղափոխելու անհրաժեշտությունը, քանի որ ստեղծված ուղղաձիգ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ օգուտ ունի Հայաստանից, քան՝ վերջինս Ռուսաստանից: Եվ այստեղ, ըստ նրա, ԱՄՆ-ը բացարձակապես որևէ դեր չունի